ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մասկը չի կարող նախագահ դառնալ, քանի որ ԱՄՆ-ում չի ծնվել․
«Խաբեություններից մեկը, որն այժմ պտտվում է, այն է, իբր ես նախագահությունը հանձնել եմ Իլոն Մասկին: Ոչ, դա տեղի չի ունենա: Մասկը չի պատրաստվում զբաղեցնել նախագահի պաշտոնը․ նա նախագահ չի լինելու։ Սա ես կարող եմ ձեզ ասել: Ես ապահով եմ: Գիտե՞ք՝ ինչու չի կարող: Նա այս երկրում չի ծնվել»,- ասել Է Թրամփը։
Հիշեցնենք, որ օրենքի համաձայն՝ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել միայն ԱՄՆ-ում ծնված անձը։ Իլոն Մասկը, որը ծնվել է Հարավային Աֆրիկայում և 2002 թվականին ստացել ամերիկյան քաղաքացիություն, չի համապատասխանում այդ պահանջներին: