Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Հարվածից հետո այն ընկել է հիվանդանոցի բակ։
Հնարավոր զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան, դեպքի վայրում սկսել են աշխատել շտապօգնության բրիգադները։