Կարմիր ծովի վրա ամերիկյան F-18 կործանիչ է խոցվել, գրում է Associated Press-ը։
Երկու օդաչուներին հաջողվել է ժամանակին ցած նետվել։
Նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է «բարեկամական կրակից»։ Այն օդ էր բարձրացել ավիակիրից՝ հարվածներ հասցնելու Եմենում։ Այն խոցել է ամերիկյան «Գետիսբուրգ» կառավարվող հրթիռային հածանավը, նշում է հրատարակչությունը։
«Ամբողջովին պարզ չէ, թե ինչպես կարող էր Գետիսբուրգը շփոթել F/A-18-ը թշնամու ինքնաթիռի կամ հրթիռի հետ, մանավանդ, որ մարտական խմբի նավերը կապված են ինչպես ռադարների, այնպես էլ ռադիոկապի միջոցով», - ասվում է հոդվածում:
Ենթադրվում է, որ այդ պահին ամերիկացիները հետ էին մղում հութիների անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումը, ինչը կարող էր հանգեցնել սխալմամբ իրենց ինքնաթիռի խոցմանը։