2 օր առաջ անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է Կամչատկայում, հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը։
«Մարդիկ ողջ են, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ վիճակում են, մենք հիմա կտարհանենք»,- գրել է նա։ Նախարարը հավելել է, որ Մի-8-ը փրկվածներին հասցնում է Միլկովո գյուղ։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հաստատել է, որ Ան-2-ում գտնվող բոլոր երեք անձինք՝ երկու օդաչուները և մեկ ուղևորը, ողջ են։
Ինքնաթիռը Տունդրա լեռան տարածքում հայտնաբերվել է Կամչատկա ավիաուղիների Մի-8-ով, որում գտնվել են փրկարարներ։ ՌԴ Քննչական կոմիտեի Արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։