Միջազգային

Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով 4 զոհ կա

Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով 4 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել է Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբյուիկը։

«Ուղղաթիռը կործանվել է թռիչքի ժամանակ, աղետի հետևանքով մահացել են երկու օդաչուներ, բժիշկը և բուժաշխատողը»,- լրագրողներին ասել է Աքբյուիկը։

Վթարի նախնական պատճառը թանձր մառախուղն է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ ու հայտնվել հիվանդանոցի բակում։