Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳ նախարար Հաքան Ֆիդանից հետո կարող է այցելել Սիրիա։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն։
«Արտգործնախարարից հետո նախագահը նույնպես մտածում է Դամասկոս այցելելու մասին»,- ասել է դիվանագետը։
Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները կբարելավվեն։
Էրդողանն անցած ուրբաթ լրագրողներին ասել էր, որ ԱԳ նախարարը շուտով կայցելի Դամասկոս։