ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի մայրաքաղաքում հութիների հրթիռների պահեստին և հրամանատարական կետին և խոցել ապստամբների անօդաչու թռչող սարքը և թեւավոր հրթիռը Կարմիր ծովի վրա։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը «նպատակային ավիահարվածներ» են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում Իրանի կողմից աջակցվող հութիների հրթիռների պահեստին և հրամանատարական կետին»։
Այս գործողության ընթացքում ամերիկյան զորքերը նաև խոցել են հութիների մի քանի անօդաչու թռչող սարքեր և հութիների թեւավոր հրթիռ Կարմիր ծովի վրայով։