Բրազիլիայի հարավ-արևելքում ավտոբուսը բախվել է մեքենային և բեռնատարին, ինչի հետևանքով 22 մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Մինաս Ժերայս նահանգում։ Սան Պաուլոյից ընթացող ավտոբուսը բախվել է մեքենային, ապա՝ բեռնատարին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսում 45 ուղեւոր է եղել։
«Ուղևորներից 13-ը ողջ են հայտնաբերվել և արդեն տեղափոխվել են մարզի բուժհաստատություն։ Հրշեջներին արդեն հաջողվել է մարել կրակը և դուրս բերել 22 մահացածի դի»,- նշում է հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել ավտոբուսի անվադողի պայթելու պատճառով։ Վարորդը կորցրել է կառավարումն ու բախվել մեքենաներին.
«Հետևից հետևող մեքենան նույնպես բախվել է ավտոբուսին, սակայն երեք ուղևոր ողջ են մնացել»,- պարզաբանում է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրշեջները ենթադրում են, որ վթարի հետևանքով կարող են լինել ավելի շատ զոհեր։