Միջազգային

Ամբողջ երկիրը սգում է Մագդեբուրգի հետ. Շոլց

Ամբողջ երկիրը սգում է Մագդեբուրգի հետ՝ X-ի միկրոբլոգում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ՝ Սուրբ Ծննդյան ուրախ շուկայում: Բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին մաղթում եմ ուժ և մարմնի ու հոգու շուտափույթ ապաքինում»,- նշել է Շոլցը:

Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 4 մարդ է զոհվել, 205 մարդ վիրավորվել է։ Վրաերթն արդեն «ահաբեկչական հարձակում» է որակվել։