Միջազգային

Գերմանիայում սուգ է հայտարարվել

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Նենսի Ֆեսերը սուգ է հայտարարել Մագդեբուրգում ուրբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի համար, բարձրագույն իշխանությունների շենքերի բոլոր դրոշները կիջեցվեն, ասված է երկրի ՆԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, կա ավելի քան 200 վիրավոր։

Ողբերգության վայր է այցելել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ով ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շնորհակալություն հայտնել շտապօգնության ծառայություններին։

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան մեքենան մխրճվել է Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։ Ոստիկանությունը կարծում է, որ վրաերթը կատարել է Սաուդյան Արաբիայի 50-ամյա մի տղամարդ, ով գործել է միայնակ: Süddeutsche Zeitung թերթի տվյալներով՝ կասկածյալը փախստական ​​է ճանաչվել 2016 թվականի հուլիսին։ Նա նաև Գերմանիայում բնակության թույլտվություն ունի։