Միջազգային

Հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական թիրախի վրա հրթիռային հարձակման մասին

Հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական թիրախի վրա հրթիռային հարձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ Պաղեստին-2 հիպերձայնային հրթիռով հարված է հասցրել Թել Ավիվում ռազմական թիրախին։

«Հրթիռային ուժերը Պաղեստին 2 հիպերձայնային հրթիռ են արձակել օկուպացված Յաֆայում (Թել Ավիվ - խմբ.) Հիպերձայնային հրթիռը ճշգրիտ հարվածել է թիրախին, և հակառակորդի համակարգերը չեն կարողացել որսալ այն», - ասվում է  հայտարարության մեջ: 

Times of Israel-ն էլ հայտնում է, որ հրթիռային հարձակման հետևանքով 16 անձ թեթև վնասվածքներ է ստացել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական