Միջազգային

Կազանում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել բնակելի շենքերում

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Սովետսկի, Կիրովսկի և Պրիվոլժսկի շրջանների բնակելի շենքերում, այդ թվում՝ 37 հարկանի էլիտար բնակելի համալիրում, հայտնում է քաղաքապետարանը։

Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, նշվում է, որ տարհանված բնակիչներին կտեղափոխեն և կապահովեն սննդով։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 7:50-ին Թաթարստանի տարածքում խոցվել է ուկրաինական ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարք։

Զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան։