Միջազգային

Թայվանում պատգամավորները սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց

Թայվանում պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել․ նրանք սեղաններով ու աթոռներով հարվածել են միմյանց։

Պատգամավորներից մեկը գողացել է օրինագիծը, որը խորհրդարանի նախագահը մտադիր էր հաստատել։

Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ առաջարկվող օրինագիծը էապես սահմանափակում է Սահմանադրական դատարանի և կառավարության լիազորությունները՝ ճնշելով ժողովրդավարությունը։