Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել: Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին, գրում է IRNA-ն։
Նա խստորեն դատապարտել է Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Դավդ Բիտրաֆի մահը,՝ նշելով, որ Դամասկոսում ահաբեկիչները կրակել են նրա մեքենայի վրա։ Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ վերջինիս մարմինը հայտնաբերվել, նույնականացվել և երկիր է տեղափոխվել օրերս։
Խոսնակն ընդգծել է, որ Սիրիայի անցումային կառավարությունը պետք է բացահայտի և պատժի այս հանցագործության մեղավորներին։