Նման երևույթ, ինչպիսին է ափամերձ կապուչինոն (Cappuccino Coast), կարելի է նկատել բավականին հազվադեպ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Սա հսկայական քանակությամբ ծովի խիտ փրփուրի առաջացման բնական երևույթ է, որը քամու միջոցով տեղափոխվում է դեպի ափ։ Առավել հաճախ դիտվում է Երկրի հարավային կիսագնդի տաք արևադարձային ջրերում»,- գրել է նա:
Փորձագետների կարծիքով՝ երևույթն առաջանում է մի քանի գործոնների պատճառով՝ աղի, ծովային ջրիմուռների և տարբեր թափոնների բարձր կոնցենտրացիաների, որոնք ուժեղ հոսանքների և քամիների ազդեցության տակ «հարվում» են փրփուրի, այնուհետև ափ են նետվում։