Միջազգային

Կիևում դեսպանատներ են հրթիռակոծվել

Դեկտեմբերի 20-ին ռուսական հրթիռակոծության հետևանքով վնասվել են Կիևում Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Չեռնոգորիայի դեսպանատները. այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին։ 

«Բոլոր այդ դեսպանատները տեղակայված են մեկ շենքում, որը զգալի վնասներ է կրել ռուսական հրթիռային հարվածի հետևանքով։ Սենյակներում կոտրված են պատուհաններ, վնասված են դռներ, առաստաղներ։ Ռուսաստանը կրկին հաստատում է բարբարոսի իր կարգավիճակը»,- ասել է նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներ է արձակել Կիևի ուղղությամբ։