Բաքվի մետրոպոլիտենի մանուշակագույն գծում տեղակայված «B-4» ծածկանունով մետրոյի նոր կայարանի շինարարությունը դադարեցվել է, TNS-ին տված հարցազրույցում ասել է «Բաքվի մետրո» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Բախտիյար Մամեդովը։
Նրա խոսքով՝ ներկայումս կայանում շինարարական աշխատանքները որոշակի ժամկետով դադարեցված են միջոցների սղության պատճառով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Զաուր Միր Թոֆիգօղլու Հուսեյնովն ազատվել է «Բաքվի մետրո» ՓԲԸ-ի նախագահի պաշտոնից։ Համապատասխան հրաման է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մեկ այլ հրամանագրով՝ «Բաքվի մետրո» ՓԲԸ-ի նախագահ է նշանակվել Վուսալ Յուսիֆօղլու Ասլանովը։