ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Օրեշնիկ» հրթիռի հետ «մենամարտի» մասին Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները․ ««Օրեշնիկի» հետ «մենամարտի» մասին Պուտինի խոսքերը հրթիռի խոցելիության մասին պնդումների պատասխանն էին»,- ասել է նա։
Անդրադառնալով G7-ի հնարավոր նոր պատժամիջոցներին՝ Պեսկովը նշել է, թե Ռուսաստանի նավթի արդյունահանման դեմ պատժամիջոցները վնաս կհասցնեն հենց այդ նախաձեռնության հեղինակներին. «Այն կարող է վտանգավոր լինել համաշխարհային էներգետիկ շուկաների կայունության համար»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ ի պատասխան նոր պատժամիջոցների, Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերն՝ իր նավթային ոլորտի դեմ սահմանված նոր պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար։