Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բարձրացրել է ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի կարգավիճակը՝ նրան նշանակելով փոխվարչապետ։ Որոշումը Կոբախիձեն ստորագրել է այսօր՝ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո։
Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Գոմելաուրիին ընդգրկել է «Մագնիտսկու ցուցակում»՝ խաղաղ ցուցարարների դեմ բռնաճնշումների, անհամաչափ ուժի կիրառման, ծեծերի, խոշտանգումների և լրագրողների վրա հարձակումների համար պատասխանատվություն կրելու մեղադրանքով։ Ցուցակում հայտնված անձանց ԱՄՆ-ում գտնվող գույքն ու գույքային շահերը ենթարկվում են արգելափակման։
Կոբախիձեն հաստատել է, որ Գոմելաուրիի նշանակումը արագացվել է պատժամիջոցների հետևանքով և նշել, որ վրացական իշխանությունները կփոխհատուցեն պատժամիջոցների տակ հայտնված անձանց կրած վնասները։