Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներ է արձակել Կիևի ուղղությամբ․ հայտնում է BBC-ն:
Տեղական աղբյուրների փոխանցմամբ, մայրաքաղաքում տեղի է ունեցել մի քանի պայթյուն։ Հրթիռների քանակի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան։
Կիևի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի Գոլոսեևսկի շրջանում խոցված հրթիռի բեկորներն այրել են ավտոմեքենաները: Հարվածի հետևանքների մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Ռուսական «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, Կիևում առնվազն չորս հզոր պայթյուն է որոտացել, քաղաքում «շատ վառ փայլեր են»։