Միջազգային

Թրամփի աջակցած բյուջետային նախագիծը ձախողվել է

Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող բյուջետային նախագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ձախողվել է, քանի որ տասնյակ հանրապետականներ հակառակվել են նորընտիր նախագահի պահանջներին․ գրում է Reuters-ը։

Քվեարկությունը բացահայտեց Դոնալդ Թրամփի ղեկավարած Հանրապետական կուսակցության ներքին բաժանումները, որոնք կարող են նորից ի հայտ գալ առաջիկայում, երբ Հանրապետականները վերահսկելու են թե՛ Սպիտակ տունը, թե՛ Կոնգրեսի երկու պալատները։ 

Թրամփը փորձում էր օրենսդիրներին պարտադրել հաստատել բյուջետային փաստաթուղթը մինչև իր պաշտոնի ստանձնումը՝ հունվարի 20-ը: Սակայն կուսակցության պահպանողական թևի մի քանի անդամներ հրաժարվեցին աջակցել նախագծին՝ քննադատելով այն որպես ծախսերը և դաշնային պարտքը ավելացնող նախաձեռնություն։ Դաշնային կառավարության պարտքը արդեն հասել է 36 տրիլիոն դոլարի։