Միջազգային

Boeing-ը դուրս է եկել թռիչքուղուց և վայրէջք կատարել ծովից մի քանի մետր հեռու

Boeing-ը դուրս է եկել թռիչքուղուց և վայրէջք կատարել ծովից մի քանի մետր հեռու

Նորվեգական ինքնաթիռը ուժեղ քամու պատճառով չի կարողացել կանգ առնել թռիչքուղու վրա և հայտնվել է ծովեզրին: Ինքնաթիռում եղել է 171 մարդ, ոչ ոք չի տուժել. այս մասին հայտնել է Euro24-ը։

Նորվեգական Boeing 737–800-ը կանգ է առել ծովից մի քանի մետր հեռավորության վրա՝ երկրի հյուսիսում գտնվող Մոլդե օդանավակայանում թռիչքուղուց դուրս գալուց հետո:

Փրկարարական գործողությունների ընթացքում հաջողվել է փրկել ինքնաթիռում գտնվող բոլոր 171 հոգուն, այդ թվում՝ 165 ուղևորի և անձնակազմի 6 անդամի: Տուժածների մասին չի հաղորդվել: Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է։

«Մայրուղին հարթ էր, բայց ուժեղ քամի էր»,-հայտնել է Norwegian-ի մամուլի կցորդը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական