Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է առաջիկա օրերին հայտարարել Ուկրաինայի անվտանգության աջակցման վերջին փաթեթի մասին՝ օգտագործելով այդ նպատակով նախատեսված մնացած միջոցները։
Փաթեթը կներառի ՀՕՊ համակարգերի հրթիռներ և հրետանային զինամթերք։ Սակայն դրա ամբողջական կազմը կհրապարակվի պաշտոնական հայտարարության ժամանակ։ Փաթեթի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 1.2 միլիարդ դոլար։
Այս փաթեթը, հնարավոր է, ԱՄՆ-ի վերջին քայլերից կլինի Ուկրաինային ուղղակի ռազմական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։