Միջազգային

ԱՄՆ դիվանագետները Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցություններ են սկսել

BBC-ի հաղորդմամբ, ԱՄՆ դիվանագետները գտնվում են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, որտեղ նախատեսում են հանդիպել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման ներկայացուցիչների հետ։ Չնայած այս խումբը ներկայումս վերահսկում է Դամասկոսը, Վաշինգտոնը դեռևս դասում է այն ահաբեկչական կազմակերպությունների շարքին։

Սա վերջին տասնամյակի ընթացքում առաջին պաշտոնական ամերիկյան դիվանագիտական այցն է Դամասկոս։

Ամերիկյան պատվիրակության կազմում են պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատանդների հարցերով դեսպան Ռոջեր Քարսթենսը և Մերձավոր Արևելքի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Դանիել Ռուբինշտեյնը։