Միջազգային

Նեթանյահուն հրաժարվել է մեկնել Լեհաստան. մտավախություններ ունի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի կարողանա մասնակցել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի կունենա 2025թ․ հունվարի 27-ին՝ Լեհաստանում. հայտնում է Israel Today պարբերականը։

Պատճառը Լեհաստանի իշխանությունների պատրաստակամությունն է՝ կատարել միջազգային քրեական դատարանի կողմից Նեթանյահուի ձերբակալության հրամանը:

Լեհաստանը, որպես ՄՔԴ-ի անդամ պետություն, պարտավորվում է համապատասխանել դատարանի որոշումներին։ Լեհաստանի փոխարտգործնախարար Վլադիսլավ Բարտոշևսկին շեշտել է. «Մենք պարտավոր ենք հարգել միջազգային քրեական դատարանի որոշումները»։