Միջազգային

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳ նախարարի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ առաջադրանքների դեպարտամենտի փոխտնօրեն Միրզա Կեզևաձեի նկատմամբ. հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Պատճառը «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի ընդունման հետ կապված բողոքի ցույցերի ընթացքում ընդդիմության առաջնորդների, ակտիվիստների նկամտմամբ բռնություններն են, որ ըստ ԱՄՆ-ի, համակարգել են Գոմելաուրին ու Կեզևաձեն։ 

Գոմելաուրին և Կեզևաձեն ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության, պաշտոնավարման ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումներ են թույլ տվել։