Միջազգային

«Ձանձրալի է, երբ ամեն ինչ հանգիստ է»․ Պուտին

«Ձանձրալի է, երբ ամեն ինչ հանգիստ է»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսում ասել է, որ երբ ամեն ինչ հանգիստ, չափավոր ու կայուն է, դա ձանձրույթ է առաջացնում․ «Լճացում ենք զգում, ուզում ենք ակտիվություն։ Երբ շարժում է սկսվում, ամեն ինչ սկսում է սլանալ»,- ասել է նա՝ նշելով, որ սլանում են և՛ վայրկյանները, և՛ փամփուշտները։

«Ցավոք, հիմա փամփուշտներն են սլանում, և դա ահավոր է։ Բայց ահավոր չէ, երբ ամեն ինչ չափվում է տնտեսությամբ»,- նշել է նա՝ շեշտելով, որ տնտեսությունն ամեն ինչի հիմքն է. «Ամեն ինչ տնտեսությամբ է պայմանավորված։ Տնտեսական կայունությունն է հիմքը, դա է որոշում քաղաքացիների կենսամակարդակը, կայունությունը, մեր կարողությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական