Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում սկսել է քիչ կատակել և գրեթե դադարել է ծիծաղել․
«Մենք բոլորս փոխվում ենք։ Այս տարիներն, իհարկե, լուրջ փորձություն էին բոլորիս համար՝ ինչպես ողջ երկրի, այնպես էլ՝ ինձ։ Ես սկսել եմ ավելի քիչ կատակել և գրեթե դադարել եմ ծիծաղել», - ասել է Պուտինն ուղիղ եթերում անցկացվող ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են փոխվել իր վարքն ու պահվածքը պատերազմից հետո։