Միջազգային

Պուտինը դեռ չի հանդիպել Ասադի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ դեռ չի հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ. «Ես դեռ չեմ հանդիպել նախագահ Ասադի հետ, բայց նախատեսում եմ դա անել», – ասել է նա։ Մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ Պուտինն Ասադին գահընկեց արածներին անվանել է «զինված ընդդիմություն»։

Նա նշել է, որ Ասադի կողմնակիցները, հատկապես՝ «իրանամետ ստորաբաժանումները», Հալեպից հեռացել են առանց մարտերի․ «Այսպիսի դեպքեր եղել են նաև Սիրիայի մյուս տարածքներում», - հավելել է նա։

Ըստ Պուտինի՝ Իրանը դուրս է բերել 4 հազար զինվոր, որոնց մի մասը հեռացել է Լիբանան, մյուսը՝ Իրաք. «Այսօր իրավիճակը բարդ է։ Մենք շարունակում ենք հարաբերություններ պահել բոլոր խմբավորումների հետ», - հայտարարել է Պուտինը։

Նա նաև խոստացել է մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիային և հայտնել է, որ Սիրիայում իրավիճակը բարելավելու հնարավորություններ կան։