Միջազգային

Աբխազիայի խորհրդարանում կրակոցներ արձակողը պատգամավոր է եղել. կա սպանված

Աբխազիայի խորհրդարանում կրակոցներ արձակողը պատգամավոր է եղել. կա սպանված

Աբխազիայի խորհրդարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ պատգամավոր զոհվել է, մեկը՝ վիրավորվել․ այս մասին հայտնել է РИА Новости-ն:

Ըստ աղբյուրի՝ միջադեպի պատճառ է դարձել խորհրդարանում մայնինգի ամբողջական արգելքի հարցի քննարկումը:

Աբխազիայի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ վեճին մասնակցել են պատգամավորներ Ադգուր Խարազիան, Կան Կվարչիան և Վախթանգ Հոլանդիան: Հանձնաժողովի նիստի ընթացքում Խարազիան աջակցել է մայնինգի արգելքին, մինչդեռ Կվարչիան այդ առաջարկը պոպուլիզմ է անվանել:

Վիճաբանությունը վերածվել է բռնության, երբ Խարազիան մի քանի կրակոց է արձակել: Արդյունքում Հոլանդիան մահացել է, իսկ Կվարչիան՝ ուսից վիրավորվել: Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում:

Աբխազիայի գլխ․ դատախազի տեղակալ Ռուստան Տիրկբան հայտնել է, որ Խարազիան փախուստի է դիմել, և իրավապահ մարմինները նրա գտնվելու վայրը պարզում են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր մայնինգի արգելքի մասին օրինագիծը՝ խստացնելով պատիժները կրիպտոարժույթի արտադրության սարքավորումների ապօրինի ներմուծման համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական