«Ռուսաստանը պայմաններ չի տեսնում Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար». հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա ասուլիսի ժամանակ։
Պուտինը նշել է, թե Ռուսաստանը կխոսի Զելենսկու հետ, եթե նա գնա ընտրությունների և լեգիտիմություն ստանա. «Խաղաղության մասին փաստաթղթերը Ռուսաստանը կստորագրի միայն Ուկրաինայի լեգիտիմ ղեկավարի հետ»,- ընդգծել է նախագահը ։
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը նախկինի պես ցանկանում է Ուկրաինայի հետ պայմանավորվել պատերազմի ավարտի շուրջ: Այս մասին նա հայտարարել է ուղիղ եթերում:
«Մենք միշտ պատրաստ ենք բանակցությունների և փոխզիջումների, պարզապես հակառակորդ կողմը բառիս բուն և փոխաբերական իմաստով հրաժարվել է բանակցություններից»,- նշել է նա: Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինան Ստամբուլյան համաձայնագրերն ի սկզբանե նախաստորագրել էր 2022 թվականի մարտին, «այսինքն, ընդհանուր առմամբ համաձայն էր դրանց հետ, բայց հետո հրաժարվել է խաղաղության համաձայնագրից և հետագա բանակցություններից»։
Նրա կարծիքով՝ պատճառը ՄԹ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի ճնշումն էր: