Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոստովանել են, որ Ուկրաինայում հակամարտությունը «չափազանց երկար» է ընթանում, և խաղաղության ճանապարհ գտնելու ժամանակն է։ Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը։
«Քննարկման ընթացքում հիմնականում ուշադրություն են դարձրել Եվրոպայում անվտանգության քաղաքականության խնդիրներին։ Շոլցն ու Թրամփը համաձայնության են եկել այն հարցում, որ Ուկրաինայում հարկավոր է որքան հնարավոր է շուտ արդար և կայուն խաղաղության ճանապարհը գտնել»,- նշել է Հեբեստրեյթը։