Միջազգային

Բլինքենը խոստովանել է՝ 20 տարի փորձել են Իրանում ռեժիմի փոփոխության հասնել

Բլինքենը խոստովանել է՝ 20 տարի փորձել են Իրանում ռեժիմի փոփոխության հասնել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ վերջին 20 տավա ընթացքում ԱՄՆ-ն փորձել է հասնել իշխանափոխության Իրանում, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն ավարտվել։

«Իրանի մեծ մասն ակնկալում է ավելի լավ ապագա իր երկրի համար։ Կասկած չկա, որ այդ ապագան կլինի ավելի պայծառ բոլորի համար։ Հարց է առաջանում. ինչ կարող ենք անել այդ նպատակին հասնելու համար, եթե ընդհանրապես կարող ենք:

Վերջին 20 տավա ընթացքում մեր փորձերը` հասնել Իրանում ռեժիմի փոփոխության, այդքան էլ հաջողությամբ չեն պսակվել», — նշել է Բլինքենը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է կենտրոնանալ քաղաքականության փոփոխության վրա՝ խոչընդոտելով այն գործողություններին, որոնք սպառնում են ԱՄՆ-ի շահերին և արժեքներին։ «Մեր փորձերը ռեժիմի փոփոխության ուղղությամբ մեծ հաջողություն չեն գրանցել։ Սակայն մենք շարունակում ենք աշխատել՝ աջակցելով Իրանի ներսում գտնվող այն մարդկանց, ովքեր ցանկանում են այլ ապագա իրենց երկրի համար», -ասել է նա:

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ի համար Իրանից եկող սպառնալիքներն իրական են, և պետք է շարունակել ջանքերը՝ աջակցելով Իրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների կողմնակիցներին: «Վերջիվերջո, հենց իրանցիները պետք է որոշեն իրենց երկրի ապագան։ Երբ ավելի մեծ թվով մարդիկ գիտակցեն, որ ներկայիս համակարգը չի ապահովում իրենց ցանկալի ապագան, փոփոխությունը կդառնա անխուսափելի», — եզրափակել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական