Միջազգային

«Ռուսաստանը չի միջամտել Վրաստանի իրադարձություններին»․ Պեսկով

Ռուսաստանը չի միջամտել և չի ծրագրում միջամտել Վրաստանի իրադարձություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ մի կերպ չենք միջամտել, չենք միջամտում և չունենք որևէ մտադրություն միջամտելու վրացական իրադարձություններին», - ասել է Պեսկովը: 

Պեսկովը հավելել է, որ զարմացած են եվրոպացիների կողմից «վրացական գործերին լիովին և բացահայտ միջամտությունից, ինչպես նաև վրացական իշխանությունների վրա ճնշում գործադրելու փորձերից։