Միջազգային

Իսրայելը ռմբակոծել է Եմենի մայրաքաղաքը

Իսրայելը ռմբակոծել է Եմենի մայրաքաղաքը

Եմենի մայրաքաղաք Սանան և նավահանգստային քաղաքները ենթարկվել են իսրայելական օդային հարվածների, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ. հայտնում է Ալ Ջազիրան՝ հղում անելով հուսիթների կողմից վերահսկվող զլմ-ներին։

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հինգշաբթի առավոտյան հարվածել են հուսիթների կողմից օգտագործվող «ռազմական օբյեկտներին»՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի։

«Հարձակման թիրախներն օգտագործվում էին հուսիթների ռազմական գործողությունների համար»,- նշված է Իսրայելի զինվորականների հայտարարության մեջ։

Հուսիթների գլխավոր լրատվական ալիքը՝ «Ալ Մասիրան», հայտնել է, որ հարձակումների հետևանքով 7 մարդ զոհվել է Աս Սալիֆ նավահանգստի վրա տեղի ունեցած հարվածների հետևանքով, իսկ մնացածը՝ Ռաս Իսայի նավթային օբյեկտի վրա երկու հարվածից հետո։

Ըստ հաղորդագրության, հուսիթների վերահսկած տարածքներում նաև վնասվել են մայրաքաղաք Սանայի հարավային և հյուսիսային հատվածներում գտնվող երկու էլեկտրակայաններ։

Եմենի պաշտպանության նախարարությունը հարձակումը որակել է որպես «ագրեսիվ գործողություն»՝ նշելով, որ այն լուրջ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանային անվտանգության համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական