Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի կողմից Եմենի ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները՝ դրանք որակելով որպես «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»։
«Սիոնիստական ռեժիմի հանցագործություններն իրականացվում են Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությամբ։ Վաշինգտոնը մեղսակից է Թել Ավիվի ապօրինի գործողություններին և պատերազմական հանցագործություններին»,- Al Jazeera–ի փոխանցմամբ նշել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին։
Նա ընդգծել է, որ Իրանը շարունակելու է հանդես գալ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ագրեսիայի կանխման օգտին՝ պահանջելով միջազգային հանրությունից հստակ դիրքորոշում որդեգրել Եմենի խաղաղ բնակչության պաշտպանության գործում։