Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի հրամանատար Վադիմ Սուխարևսկին հայտարարել է, որ երկիրը մշակել է սեփական լազերային զենքը։ «Այսօր Ուկրաինան, եթե չեմ սխալվում, աշխարհում հինգերորդ երկիրն է, որը կարող է հայտարարել, որ ունի մարտական լազեր: Մենք արդեն կարող ենք խոցել ինքնաթիռներ ավելի քան երկու կիլոմետր բարձրությունից»,– ասել է Սուխարևսկին։
Հրամանատարը նշել է, որ ուկրաինական լազերային զենքը կոչվում է «Տրիզուբ» (Եռաժանի): Ներկայումս ընթանում են զենքի արդիականացման և գործարկման նախապատրաստական աշխատանքները։
Սուխարևսկու հայտարարությունից դեռևս հստակ չեն զենքի տեխնիկական բնութագրերը, դրա արտաքին տեսքը և այն, թե արդյոք այն փորձարկվել է մարտական պայմաններում։