Միջազգային

«Երևանն ու Բաքուն հաջողությամբ շարժվում են դեպի երկկողմ հարաբերությունների կարգավորում»․ Գերասիմով

«Երևանն ու Բաքուն հաջողությամբ շարժվում են դեպի երկկողմ հարաբերությունների կարգավորում»․ Գերասիմով

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նշելով, որ ՌԴ-ն Անդրկովկասում կառուցողական միջոցներ է ձեռնարկում, և դրա շնորհիվ Բաքուն ու Երևանը հաջողությամբ շարժվում են դեպի երկկողմ հարաբերությունների կարգավորում։

«Ի հակակշիռ Արևմուտքի կործանարար գործողությունների՝ Ռուսաստանն այս տարածաշրջանում կառուցողական քայլեր է անում։ Մեր պետության ջանքերի շնորհիվ ակնհայտ է Բաքվի և Երևանի դրական առաջխաղացումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասել է Գերասիմովը։

Նա նաև նշել է, որ արդեն ավարտվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև սահմանազատման ամենաբարդ հատվածներից մեկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական