Միջազգային

«Շատ կանադացիներ ցանականում են, որ Կանադան դառնա ԱՄՆ նահանգ». Թրամփ

«Շատ կանադացիներ ցանականում են, որ Կանադան դառնա ԱՄՆ նահանգ». Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե շատ կանադացիներ ցանկանում են, որ այդ երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը․

«Ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչու ենք մենք Կանադային սուբսիդավորում տարեկան ավելի քան 100 մլն դոլարի չափով: Անիմաստ է։ Շատ կանադացիներ ցանկանում են, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Նրանք մեծապես կխնայեին հարկերի և ռազմական պաշտպանության վրա: Կարծում եմ՝ հիանալի գաղափար է 51-րդ նահանգը»,- գրել է նա իր սոցցանցի էջում։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կատակով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել էր «Կանադայի մեծ նահանգի նահանգապետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական