Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր. հայտնում է Anadolu-ն։
Էրդողանը նշել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը շատ կարևոր է: Նա նաև գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ֆրանսիան որոշում է ընդունել Սիրիայում իր դեսպանատունը վերաբացել։
Էրդողանը տեղեկացրել է, որ Թուրքիան սկսել է աշխատանքներ սիրիացի ապաստան հայցողների՝ իրենց երկիր վերադարձի ուղղությամբ։ Նա ընդգծել է նաև միջազգային համագործակցության կարևորությունը՝ Սիրիայում կայուն պայմաններ ստեղծելու նպատակով, որոնք սիրիացիներին թույլ կտան վերադառնալ իրենց տները։ Նա խոսել է նաև վերականգնման աշխատանքների անհրաժեշտության մասին, որ պետք է իրականացվեն տարածաշրջանում։