Միջազգային

Ալիևը՝ Թրամփի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ազդեցությունը արտաքին քաղաքականության վրա: Նա հայտնել է, որ Բաքուն հույս ունի, որ վարչակազմի փոփոխությունը ԱՄՆ-ում կնշանակի նաև արտաքին քաղաքական ուղենիշների փոփոխություն. «Հուսով եմ, որ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունը նաև արտերկրում քաղաքական ուղեգծի փոփոխություն կբերի»,- ասել է նա։

Ալիևը ընդգծել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ խոսակցություններն ու հանդիպումները կարող են բացել նոր հնարավորություններ Ադրբեջանի համար։