Ուկրաինական բանակը հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ունեցել է մոտ 1 միլիոն սպանված և վիրավոր, կորցրել մոտ 20 հազար տանկ ու զրահապատ մեքենա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր հակառակորդը ունեցել է նաև դաշտային հրետանու ավելի քան 19,5 հազար հրանոթի, ինչպես նաեւ համազարկային կրակի համակարգերի ավելի քան 1500 արձակման կայանքների կորուստներ», - նշել է Գերասիմովը՝ օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։