Միջազգային

Սիրիացիները պարկերով արժեզրկված գումարներ են տանում բանկեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սիրիացիները գումարներով լի պարկերով «գրոհել են» բանկերը։ Այս մասին գրում է Bild պարբերականը։

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են մարդիկ արժեզրկված թղթադրամները տանում բանկեր, երբեմն՝ աղբի մեծ տոպրակների մեջ:

Սիրիայում գների մակարդակը հասել է անհավանական չափերի։ Երկրում միջին ամսական եկամուտը բավարարում է առավելագույնը 20 լիտր բենզինի կամ 10 հացի համար։

Բաշար Ասադը նույնպես առանձնապես չէր վստահում սիրիական լիրային, դրա համար էլ իր բոլոր խնայողությունները պահում էր արտարժույթով։ Նշվում է, որ երկրում Բաշար Ասադի իշխանության անկումից և Ռուսաստան նրա փախուստից հետո Սիրիայի նոր իշխանությունը հայտնվել է գերծանր խնդրի առաջ՝ կայունացնել տնտեսությունը, մոբիլիզացնել միջազգային օգնությունը և վերականգնել վստահությունը սիրիական լիրայի նկատմամբ:

Այժմ բնակիչները փորձում են փրկել իրենց գումարները և գնել արտարժույթ, հիմնականում՝ ԱՄՆ դոլար կամ եվրո։