ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բուրգերների, արագ սննդի և գազավորված ըմպելիքների երկրպագու է, որոնք նա օգտագործում է ամենօրյա ռեժիմով. այս մասին Politico-ին ասել է Սպիտակ տան նախկին շեֆ-խոհարար Անդրե Ռաշը, որը պատասխանատու էր նաև Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի ճաշացանկի համար։
Խոհարարի խոսքով՝ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում ճաշացանկը բազմակողմանի զարգացնելու քիչ հնարավորություններ կային։
Անդրե Ռաշի խոսքով՝ այժմ հանրապետական նախագահը փորձում է փոխել իր սովորությունները։ Նա հավելել է, որ Քլինթոնը նույնքան բուրգերների սիրահար էր, որքան Թրամփը: