Միջազգային

«Ադրբեջանցի փախստականները դիմել են Հայաստանի ղեկավարությանը». Ալիև

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից տեղահանված շուրջ 300 հազար ադրբեջանցիները պաշտոնապես դիմել են Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի պայմաններ ստեղծվեն իրենց վերադարձի ու վերաինտեգրման համար․

«Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են նրանք տեսնում ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերում վերաինտեգրման գործընթացը»,- ասել է նա։