Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կիսելյովին տված հարցազրույցում «ապոկալիպսիս» է անվանել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև թեժ պատերազմի սցենարը․
«Պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը թեժ պատերազմ կմղեն, դա նույնն է, թե համաշխարհային ապոկալիպսիսի մասին մտածենք»,- ասել է նա։ Ալիևի խոսքերով, այդ պատերազմում հաղթողներ չեն լինի, և նույնիսկ այն երկրները, որոնք հեռու են Արևմուտքից կամ Ռուսաստանից, չեն կարող անվտանգ մնալ։
Ալիևն ասել է, թե իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում իրենց ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում։