Միջազգային

Սիրիայում զանգվածային հուղարկավորությունները վկայում են Ասադի օրոք «մահվան մեխանիզմների» մասին

Ռազմական հանցագործությունների միջազգային դատախազը հայտարարել է, որ Սիրիայում զանգվածային հուղարկավորության վայրերում հայտնաբերված ապացույցները վկայում են տապալված առաջնորդ Բաշար Ասադի օրոք պետական «մահվան մեխանիզմների» մասին։

Նրա գնահատմամբ՝ 2013 թվականից ի վեր խոշտանգվել և սպանվել է ավելի քան 100 հազար մարդ:

Ելույթ ունենալով Դամասկոսի մերձակայքում գտնվող Քութայֆա և Նաջա քաղաքներում զանգվածային հուղարկավորության 2 վայրեր այցելելուց հետո՝ ԱՄՆ-ի հատուկ հանձնարարությունների գծով նախկին դեսպան Սթիվեն Ռապը Reuters-ին ասել է.

«Կա ավելի քան 100 հզ․ մարդ, որ անհետացել են և խոշտանգվել են մահվան այս մեխանիզմների մեջ: Ես կասկած չունեմ թվերի հաշվով՝ հաշվի առնելով այն, ինչ մենք տեսել ենք այս զանգվածային գերեզմաններում: Մենք նման բան չէինք տեսել նացիստների ժամանակներից ի վեր», - ասել է Ռապը։

Սթիվեն Ռապի խոսքով՝ պետական տեռորի համակարգը վերածվել է մահվան մեխանիզմի։ Ենթադրվում է, որ հարյուր հազարավոր սիրիացիներ սպանվել են 2011 թվականից ի վեր, երբ Ասադի կողմից նրա դեմ բողոքի ակցիաները ճնշելը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի: Եվ Ասադը, և նրա հայրը՝ Հաֆեզը, որը նրան նախորդել է նախագահի պաշտոնում և մահացել 2000 թվականին, երկար ժամանակ իրավապաշտպան կազմակերպությունների և կառավարությունների կողմից մեղադրվել են լայնածավալ արտադատական մահապատիժների մեջ։ Դրանք ներառել են զանգվածային մահապատիժներ երկրի բանտային համակարգում և քիմիական զենքի կիրառում ժողովրդի դեմ: