Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 17-ին հարցազրույց է տվել «Ռիա»–ին և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Ղարաբաղի վերականգնման գործում սպասում է ռուսական ներդրումների «Առաջին ներդրումային ծրագիրը իրականացրել է Թաթարստանը։ Դա Ջաբրայիլի շրջանում գտնվող «Կամազ» սպասարկման կենտրոնն է, որը բացվել է Թաթարստանի ղեկավարի և իմ մասնակցությամբ։ Այսինքն՝ սա առաջին օտարերկրյա ներդրումային նախագիծն էր, և այն իրականացվել է ռուսական կողմի կողմից»,– ասել է Ալիևը։
Նա հավելել է, որ Ադրբեջանը ոչ միայն սպասում է ներդրումներ, այլ նաև ուրախ կլինի ռուսական ընկերությունների մասնակցությանը։