Մի քանի ամիս տևած փակուղուց հետո Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում նշաններ են ի հայտ եկել, որ կողմերը կարող են հասնել Գազայում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրին:
BBC-ն, հղում անելով բարձրաստիճան պաղեստինցի պաշտոնյայի, հայտնում է, որ բանակցությունները գտնվում են «վճռական և եզրափակիչ փուլում»:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նույնպես հայտարարել է, որ համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ: Վերջին շաբաթներին ԱՄՆ-ը, Քաթարն ու Եգիպտոսը վերսկսել են իրենց միջնորդական ջանքերը ՝ հայտարարելով, որ կողմերի մոտ համաձայնության գալու ավելի շատ պատրաստակամություն են տեսնում, քան նախկինում:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը շարունակվում է ավելի քան մեկ տարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա գրոհայինների հարձակումից հետո։
Իսրայելից աշխատանքային խումբը ներկայումս գտնվում է Քաթարի մայրաքաղաք Դոհայում, քաղաք են ժամանել բազմաթիվ օտարերկրյա պատվիրակություններ: