Միջազգային

Մահացել է «Մատանիների տիրակալի» դերասանը

85 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանական ծագումով նորզելանդացի դերասան Դեյվիդ Ուիզերլին, գրում է The New Zealand Herald թերթը։

Դերասանի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա ընտանիքը։ Հստակեցվում է, որ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ դեկտեմբերի 19-ին։

Դեյվիդ Ուիզերլին առավել հայտնի է Բարլիման Բաթերբերի դերով «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրությունը» ֆիլմում: Նա նաև դերեր է խաղացել «Քսենա. արքայադուստր մարտիկ» և «Հերկուլեսի զարմանահրաշ ճանապարհորդությունները» հեռուստասերիալներում։